Չեմ ուզում հավատալ, որ մեր հասարակությունն էս կարգի անհույս ա, որ քաջալերելու փոխարեն պիտի կոտրեն մարդկանց, նենց մարդկանց, ովքեր 17-18 տարեկանում էս երկրին արդեն ավելի շատ օգուտ են տվել, քան իրենք կտային . Աշոտ Գրիգորյան

Ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գրիգորյանը իր էջում գրում է.

«Նյութ եմ կարդում լրատվականում, որ մեր լողորդներից մեկը օլիմպիական խաղերում գրավել ա 45-րդ տեղը։ Ու էդ նյութի քոմմենթներն եմ կարդում, սպլաշնոյ կայֆավատ ա էդ երեխու վրա։ Մեր մարզիկը 17 տարեկան աղջիկ երեխայա, պարապել ա մի երկրում, որտեղ օլիմպիական չափերի լողավազան մի ձեռքի մատների վրա կարելի ա հաշվել... ու էդ երեխեն հասել ա օլիմպիական խաղեր։ Ես չեմ ուզում հավատալ, որ մեր հասարակությունն էս կարգի անհույս ա, որ քաջալերելու փոխարեն պիտի կոտրեն մարդկանց, նենց մարդկանց, ովքեր 17-18 տարեկանում էս երկրին արդեն ավելի շատ օգուտ են տվել, քան իրենք կտային եթե մի 5 անգամ իրենց նույն կյանքն իրար հետևից ֆուլ ապրեին»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում