Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀԲԸՄ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 8-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի մասնաճյուղի պատվիրակությանը՝ նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, քննարկվել են ՀԲԸՄ արցախյան ծրագրերի ընթացքը և նոր նախաձեռնությունները:

Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել կազմակերպության հետ երկարամյա համագործակցությունից և նշել, որ այսօր Արցախում թե՛ պետական, թե՛ բարեգործական խողովակներով իրականացվող ծրագրերի բովանդակությունից ու հաջողությունից է կախված Արցախի Հանրապետության ապագան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում