Զենիթը մտադիր է ձեռք բերել Պորտիմոնենսեի պաշտպանին

Զենիթը մտադիր է ձեռք բերել Պորտիմոնենսեի պաշտպանին

Ռուսական «Զենիթը» մտադիր է ձեռք բերել «Պորտիմոնենսեի» պաշտպան Վիլիան Ռոշային տեղեկացնում է O Jogo-ն:

Նշվում է, որ թիմերի միջև բանակցությունները սկսվելու են այս ձմռանը: ՌՊԼ-ի գործող չեմպիոնը պատրաստ է Ռոշայի դիմաց 20 միլիոն եվրո վճարել:

Հիշեցնենք, որ բրազիլացու ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական «Մոնակոն»:

Վիլիանի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ռոշան անցկացրել է 4 հանդիպում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում