ԱՄՆ-ում առաջին անգամ երրորդ՝ «X» սեռի նշմամբ անձնագիր է տրվել

ԱՄՆ-ում առաջին անգամ երրորդ՝ «X» սեռի նշմամբ անձնագիր է տրվել

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է երկրում երրորդ՝ «X» սեռի նշմամբ առաջին տրված անձնագրի մասին, որը հետագայում հասանելի կլինի բոլոր դիմորդներին՝ սկսած 2022 թվականից, չորեքշաբթի ասել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։

Ինչպես հունիսին հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, պետդեպը պատրաստվում է ավելացնել X գենդերային նշիչը ոչ բինարային, ինտերսեքս կամ գենդերային անհամապատասխան անձանց համար, ովքեր դիմում են ԱՄՆ անձնագիր ստանալու համար:

Նեդ Փրայսը, իր հերթին, ընդգծել է Պետքարտուղարության հանձնառությունը՝ խթանելու բոլոր մարդկանց ազատությունը, արժանապատվությունը և հավասարությունը՝ ներառյալ ԼԳԲՏՔԻ+ անձանց:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում