Ռուսաստանը և Իրանը ավտոմեքենաների արտահանման մասին հուշագիր են ստորագրել

Ռուսաստանը և Իրանը ավտոմեքենաների արտահանման մասին հուշագիր են ստորագրել

Թեհրանը Մոսկվայի հետ հուշագիր Է ստորագրել 300 միլիոն դոլարի իրանական ավտոմեքենաների արտահանման շուրջ, հայտնել Է Իրանի ավտոպահեստամասերի արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մոհամադռեզա Նաջաֆի Մանեշը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Հուշագիր Է ստորագրվել այս երկիր (Ռուսաստան) 300 միլիոն դոլարի ավտոմեքենաների արտահանման շուրջ»,- ասել է արտադրողների ասոցիացիայի ղեկավարը: Իրանում ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվում Է Iran Khodro (IKCO) խոշորագույն ընկերությունը:

Այդ մակնիշի հայտնի մոդելների թվում կարելի Է նշել Samand սեդանը, որը պատրաստվել Է Peugeot 405-ի բազայի վրա: Թողարկվում են նաև Peugeot վերափոխված ավտոմեքենաներ, Haima և Dongfeng չինական մակնիշների քրոսովերներ:

2021 թվականին Իրանում թողարկվել Է կոմպակտ Tara սեդանը, որը վերափոխված Է Peugeot 301 մոդելից: Այժմ ընկերությունը պատրաստվում Է գործարկել Rira նոր մոդելը, որը կառուցված է Peugeot 208, 508 և 2008 մեքենաների մոդելով, ինչպես նաև Citroen C-Elysee-ն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում