Կոպիրկինը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ ՌԴ ընտրությունների անվտանգությունն ապահովելու համար
Հայաստանի իշխանությունները ՌԴ նախագահական ընտրությունների ժամանակ ապահովել են հանրապետության ընտրատեղամասերի անվտանգությունը, միջադեպեր չեն եղել։
Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Բարեբախտաբար, ավելորդություններ կամ միջադեպեր չեն եղել։ Այստեղ ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայաստանի իշխանություններին, որոնք, մեզ հետ համագործակցելով, համապատասխան միջոցներ են ձեռնարկել անվտանգության ապահովման համար»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 17-ը ՌԴ նախագահական ընտրություններիերի քվեարկության վերջին օրն էր: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն ընտրել են պետության ղեկավարի պաշտոնի չորս թեկնածուներից մեկին: Նրանք են Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը, որը, ամենայն հավանականությամբ, կընտրվի ՌԴ նախագահ հինգերորդ ժամկետով:
Երևանում ՌԴ դեսպանատանը գործող ՌԴ նախագահական ընտրությունների թիվ 8026 ընտրական տեղամասի մոտ «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիային մարտի 17-ին ժամը 12:30-ի դրությամբ մասնակցել է շուրջ 3700 մարդ։ Հերթի երկարությունը 980 մետր է եղել։
Կարծիքներ