Գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը. ՀԱՄԱՍ
ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ գերիների փոխանակում տեղի չի ունենա մինչև իսրայելական ագրեսիայի ավարտը: ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի տեղակալը նշել է, որ ՀԱՄԱՍ-ն ի սկզբանե «պատրաստ է եղել օտարերկրացիներին առանց որևէ փոխհատուցման ազատ արձակել, իսկ երեխաներն ու կանայք առևտրի առարկա չեն դառնա, նրանք ևս ազատ կարձակվեն»:
Վերջինիս պնդմամբ` իրենց մոտ գտնվողների մնացած հատվածը զինվորներ են կամ նախկին զինվորականներ, և մինչև ագրեսիայի ավարտը նրանց հետ կապված որևէ բանակցություն չի վարվելու:
Կարծիքներ