Նավթի գներն աճել են.

Նավթի գներն աճել են.

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 4.97%-ով և կազմել 87.72 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 5.06%-ով և կազմել 90.89 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում