Ֆրանսիայի հավաքականում կորոնավիրուսի դեպք է գրանցվել

Ֆրանսիայի հավաքականում կորոնավիրուսի դեպք է գրանցվել

Ֆրանսիական «Մարսելի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի դարպասապահ Սթիվ Մանդանդան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է L'Equipe-ն:

Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են հանձնել: Դրական է եղել միայն 35-ամյա Մանդանդայի թեստի պատասխանը:

Մանդանդան արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը: Նա չի մասնակցի Ազգերի լիգայի՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էին Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ուսամա Աուրան, Պոլ Պոգբան և Տանգի Նդոմբելեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում