Iraqi Airways ավիաընկերությունը իրաքցի միգրանտների համար ևս երկու ավիաչվերթ կիրականացնի

Iraqi Airways ավիաընկերությունը իրաքցի միգրանտների համար ևս երկու ավիաչվերթ կիրականացնի

Iraqi Airways ավիաընկերությունը երկու ավիաչվերթ է ավելացրել, որոնք նախատեսված են ԵՄ երկրներ անցնել փորձող իրաքցի միգրանտներին տեղափոխելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նույն ավիաընկերության երկու հումանիտար թռիչքների մասին։ Դրանցից առաջինով այսօր են միգրանտները Մինսկից Իրաքի Էրբիլ քաղաք տեղափոխվել։ Եվս մեկ թռիչք կիրականացվի այսօր կեսգիշերին։

Հիշեցնենք, նոյեմբերի 18-ին 400 միգրանտներ Մինսկից նույն ավիաընկերության ինքնաթիռով տեղափոխվել են Բաղդադ։ Նոյեմբերի 22-ին Մինսկը լքել են ևս 118 միգրանտներ։

Հայտնի է դարձել, որ էվակուացիոն թռիչքներով Իրաք է տեղափոխվել 1000 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում