«Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լոռի»-ն

«Ալաշկերտ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Լոռի»-ն

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 27-րդ տուրն ավարտվեց «Ալաշկերտ»-«Լոռի» խաղով:

«Ալաշկերտ»-ին հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր հաշվով`5:1: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Տիագո Գալվաուն, Պապ Աբդու Կամարան, Ալեքսանդր Գլիշիչը (դուբլ), Էդուարդ Ավագյանը: Վանաձորյան ակումբից միակ գնդակ խփեց Ուգուչուկվու Իվուն:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության վերջին տուրը կկայանա հուլիսի 14-ին, որտեղ կմրցեն «Շիրակ»- «Ալաշկերտ», «Լոռի»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա»-«Նոա» զույգերը: Չեմպիոնության համար պայքարում են գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն և «Նոա»-ն:

Վերջին տուրից առաջ արդեն իսկ հայտնի են այն ակումբները որոնց հաջորդիվ կմասնակցեն եվրոգավաթների խաղարկություններին` «Արարատ-Արմենիա», «Նոա», «Շիրակ» և «Ալաշկերտ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում