Գիտնականները կարիճի թույնից քաղցկեղի բուժման դեղամիջոց են ստեղծել
Mesobuthus eupeus թունավոր կարիճի մոլեկուլները հաջողվել է կիրառել աուտոիմունային հիվանդությունների բուժման համար: Պարզվել է նաև, որ դրանք կարող են օգնել քաղցկեղի որոշ տեսակների բուժմանը:
Frontiers in Pharmacology գիտական ամսագրում Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի կենսաօրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող Ալեքսեյ Կուզմենկովը հայտնում է, որ գիտնականները կարողացել են փոխել, թե ինչպիսի իոնային ալիքներով են փոխազդում այդ մոլեկուլները։
Այժմ հիմնական նպատակը հասկանալն է, թե ինչպես են կառուցված «նման սպիտակուցների և կալիումի ալիքների փոխազդեցության մասերը»: Այս ամենը կօգնի գտնել անհատականացված բժշկության համար նոր սերնդի դեղեր ստեղծելու բանալին:
Կարծիքներ