ԱՄՆ-ն «Արտեմիս» լուսնային ծրագրի վրա կծախսի 93 միլիարդ դոլար
ԱՄՆ իշխանությունները մինչև 2025 թվականը «Արտեմիս» լուսնային ծրագրի վրա կծախսեն 93 միլիարդ դոլար։ Նման կանխատեսում է արվել ՆԱՍԱ-ի զեկույցում, հայտնում է Space.com-ը։
Նշվում է, որ Space Launch System (SLS) գերծանր հրթիռի և Orion տիեզերանավի միայն արտադրությունն ու արձակումը կարժենա 4,1 միլիարդ դոլար։
Միևնույն ժամանակ նշվում է, որ 93 միլիարդ դոլարը ներառում է 2012 թվականից մինչև 2025 ֆինանսական տարի իրականացվող աշխատանքների ժամանակահատվածը։ Համեմատության համար նշվում է, որ 1960-1973 թվականներին ԱՄՆ-ն 280 միլիարդ դոլար (ընթացիկ փոխարժեքով) է ծախսել «Ապոլոն» լուսնային ծրագրի վրա:
Զեկույցում նշվում է նաև, որ 2024 թվականին ԱՄՆ-ի տիեզերագնացների ծրագրած վայրէջքը Լուսնի մակերեսին կարող է հետաձգվել մի քանի տարով՝ սկաֆանդրների և Human Landing System (HLS) վայրէջքի համակարգի պատրաստ չլինելու պատճառով։
Կարծիքներ