Սերբիայում Ադրբեջանի դեսպանը ձերբակալվել է
Սերբիայում Ադրբեջանի դեսպանը ձերբակալվել է խոշոր չափերով յուրացում կատարելու համար։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
«Ձերբակալվել է Սերբիայում, Չեռնոգորիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Նա մեղադրվում է բյուջետային միջոցներ յուրացնելու, գումարի յուրացման և այլ իրավախախտումների մեջ: Էլդար Հասանովը որպես կասկածյալ ձերբակալվել է քննության ընթացքում: Քրեական գործը քննության փուլում է: Հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ քրեական գործի քննության վերաբերյալ», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ