Ճապոնիայի եւ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել երկու երկրների համագործակցության ամրապնդման օգտին

 Ճապոնիայի եւ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները հանդես են եկել երկու երկրների համագործակցության ամրապնդման օգտին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին եւ նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքը հուլիսի 11-ին Տոկիոյում կայացած բանակցությունների ընթացքում հանդես են եկել երկու երկրների փոխգործակցության ամրապնդման օգտին: Ինչպես նշում Է Kyodo գործակալությունը, համապատասխան հայտարարությունն արվել Է՝ հաշվի առնելով Չինաստանի աճող ակտիվությունը Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել «նպաստելու Ուկրաինայից հացահատիկի ատահանմանն Աֆրիկայի եւ Մերձավար Արեւելքի երկրներ պարենային ճգնաժամի ֆոնին»: Բացի դանից, Հայասին բանակցությունների ընթացքում «մտադրություն Է հայտնել շարունակել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ եւ աջակցություն ցույց տալ Ուկրաինային Գերմանիայի հետ համագործակցությամբ», նշում Է գործակալությունը: Ճապոնիայի նախարարը նաեւ ընդգծել Է «Ճապոնիայի եւ Գերմանիայի գործընկերության կարեւորությունը 2023 թվականին Հիրոսիմայում Յոթի խմբի հաջորդ գագաթնաժողովի հաջող անցկացման համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում