Երևանի ավագանին որոշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 300 մլն ՀՀ դրամ հատկացնել
Երևան քաղաքի ավագանին որոշեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին 300 մլն ՀՀ դրամ ուղղել՝ կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերման համար:
Նախագիծն ավագանու 6-րդ նստաշրջանի 3-րդ նիստին ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
«Հաշվի առնելով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի բարձր ներգրավածությունը նախորդ բյուջետային տարում, ինչպես նաև ընթացիկ բյուջետային տարում համավարակի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը, պատերազմական շրջանում իր ռեսուրսով մասնակցությունը՝ նախագծով առաջարկվում է 300 մլն դրամն ուղղել կազմակերպության կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը:
Որոշումն ընդունվեց 38 «կողմ» ձայներով:
Կարծիքներ