Պերուի նախագահը բողոքարկել է իր դեմ հետաքննություն սկսելու դատախազի որոշումը
Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոն միջնորդություն կներկայացնի՝ անվավեր ճանաչելու գլխավոր դատախազի՝ իր դեմ նախաքննություն սկսելու որոշումը՝ կոռուպցիոն կասկածների պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է պետության ղեկավարի փաստաբան Բենջի Էսպինոսան։
«Հայտնում եմ, որ վաղը վաղ առավոտյան միջնորդություն կներկայացվի գլխավոր դատախազի որոշումը բացարձակապես անվավեր ճանաչելու համար։ Կարծում ենք, որ խախտվում է Սահմանադրության 117-րդ հոդվածը, որն արգելում է հետապնդել հանրապետության նախագահի նկատմամբ»,- մեջբերում է նրա խոսքերը ՌՊԾ ռադիոկայանը։
Գլխավոր դատախազությունը կիրակի հայտնել է, որ գլխավոր դատախազ Պաբլո Սանչեսը կարգադրել է Կաստիլյոյի նկատմամբ նախնական հետաքննություն սկսել կոռուպցիայի կասկածանքով։
Կարծիքներ