Պուտինը վաղը կմասնակցի ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստին
Հունվարի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով՝ Հայաստանի նախագահությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նիստին կքննարկվի «Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի եւ դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների» հարցը»,- նշել են մամուլի ծառայությունում։
Կարծիքներ