ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի չափով օգնության վերջին` դեկտեմբերի տրանշը

ԵՄ-ն Ուկրաինային է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի չափով օգնության վերջին` դեկտեմբերի տրանշը

Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 1,5 միլիարդ եվրոյի չափով վերջին` դեկտեմբերի տրանշը 2023 թվականի մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Այսօր մենք փոխանցում ենք 1,5 միլիարդ եվրոյի չափով վերջին տրանշը 2023 թվականին Ուկրաինային տրամադրվող 18 միլիարդ եվրոյի մեր օգնության փաթեթից» ,- գրել է նա X սոցիալական հարթակի իր էջում:

Եվրահանձնաժողովի նախագահը հավելել է, որ հարկավոր է համաձայնության հասնել՝ Ուկրաինային տրամադրելու անհրաժեշտ աջակցությունը վերակառուցվելու և բարեփոխումներ իրականացնելու համար։

ԱՄՆ-ում և ԵՄ-ում դժվարություններ են առաջացել՝ կապված Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման հետ։ ԱՄՆ կոնգրեսն արգելափակել է 60 միլիարդ դոլարի ռազմական աջակցության փաթեթը, իսկ Հունգարիան արգելափակել է 50 միլիարդ եվրոյի ԵՄ ֆինանսական աջակցության տրամադրումը Կիևին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում