Խարկովի մարզում վերականգնվել է էլեկտրամատակարարումը

Խարկովի մարզում վերականգնվել է էլեկտրամատակարարումը

Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը Telegram ալիքում գրել է, որ էլեկտրաէներգիայի արդյունաբերությունն ամբողջությամբ վերականգնել է էլեկտրամատակարարումը նոյեմբերի 23-ի ռուսական հարձակումից հետո առանց էլեկտրաէներգիայի մնացած գրեթե բոլոր սպառողների համար:
 
Վերանորոգման աշխատանքների ընթացքում մարզում շարունակվում են պլանային անջատումները։ Սինեգուբովը խնդրել է դրան ըմբռնումով վերաբերվել։
 
Վաղվանից Խերսոնում կսկսվեն էներգետիկ փորձնական միացումներ։ Ինչպես հայտարարել է «Խերսոնոբլեներգո»-ի ղեկավար Իգոր Սաֆրոնովը, աշխատելու է պահեստային էլեկտրահաղորդման գիծ, ​​քանի որ հիմնականները նահանջի ժամանակ ոչնչացվել են ռուսական բանակի կողմից։ Առաջին հերթին էներգետիկները նախատեսում են միացնել հիվանդանոցներն ու ջրամատակարարման ձեռնարկությունները։
 
 «Ուկրեներգո»-ն ասում է, որ էլեկտրաէներգիայի պակասը ողջ երկրում դեռ կազմում է մոտ 30% (երեկ այն մոտ 50%) է, շուրջօրյա վերականգնողական աշխատանքներ են իրականացվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում