Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր. Ալեն Սիմոնյանն արձագանքել է Գուրգեն Արսենյանի ելույթին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Գուրգեն Արսենյանի ելույթին, Տելեգրամի իր ալիքում գրել է.
 

«Երեկ նիստի ժամանակ պատգամավոր Արսենյան Գուրգենը խոսեց իմ և իմ եղբոր մասին: Պարզ է, նիստի ֆորմատը միշտ չէ, որ հնարավորություն է տալիս պատշաճ արձագանքել, բայց առիթն ուզում եմ օգտագործել և շնորհակալություն հայտնել Արսենյանին՝ իմ և իմ ընտանիքի վաղեմի ընկերոջը: Ոչ մի բան ձեզ չփոխեց, պարոն Արսենյան, ոչ կարգավիճակը, ոչ դժվարությունները, դուք ինչպիսին կայիք, այնպիսին մնացիք՝ իսկական մարդ, ով թե երկրի համար, թե իր ընկերների համար շատ ու շատ բաներ է արել, երևանցի, ում շուրջը միշտ կան ու կլինեն ընկերներ: 

Շնորհակալ ենք, մեր ավագ ընկեր, ջերմ խոսքերի համար:

Ալեն Սիմոնյան

Կառլեն Սիմոնյան»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում