ԱԻ նախարարի շնորհավորական ուղերձը
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ.
Սիրելի ՛ մայրեր, քույրեր և կանայք,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Ձեր անսպառ նվիրվածությունն ու հոգատարությունը մենք զգում ենք ամեն վայրկյան: Առօրեական խնդիրների լուծումն անտրտունջ ձեր ուսերին վերցնելուց բացի, մեր պետության համար արժանի որդիներ եք դաստիարակում և ձեր անուրանալի տեղն ունեք երկրի զարգացման գործում՝ գիտությունից մինչև քաղաքականություն և արտակարգ իրավիճակներ:
Մեր ժողովրդի պատմության մեջ չի եղել մի շրջան, որ հայ կնոջ բացառիկ արիության ու տոկունության դրվագներ չունենանք: Օրհասական պահերին դուք միշտ մեր կողքին եք և ձեզ հատուկ ուժով ու վեհությամբ կրեցիք նաև վերջին պատերազմի ցավը: Հարգանք ու խոնարհում ձեզ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոչ միայն մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը ձեզ համար տոն լինեն, այլև՝ տարվա յուրաքանչյուր օրը:
Կրկին շնորհավորում եմ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում խաղաղություն, առողջություն, անսահման սեր և տոնական ջերմ տրամադրություն:
Կարծիքներ