2024 թ․ երկրորդ եռամսյակում ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6․4 տոկոսով
2024թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 138 մլրդ 375․5 մլն ՀՀ դրամի համեմատ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով։
2024թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 750 հազ. 873 ՀՀ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 726 հազ. 474 ՀՀ դրամի համեմատ։
Կարծիքներ