Դոմինիկյան Հանրապետությունը սուգ է հայտարարել շրջակա միջավայրի նախարարի սպանությունից հետո

Դոմինիկյան նախագահ Լուիս Աբինադերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը շրջակա միջավայրի և բնական պաշարների նախարարությունում սպանվեց նախարար Օռլանդո Խորխե Մերան։ Այս մասին հայտնում է տեղական Listin Diario թերթը։
Նշվում է, որ հունիսի 7-ից 9-ը պետական հիմնարկների և զորամասերի տարածքում պետական դրոշները կծածանվեն։
Մերան սպանվել է իր աշխատասենյակում։ Հարձակվողը բերման է ենթարկվել, նա եղել է նախարարի ընկերը: Այլ զոհերի կամ վիրավորների մասին իշխանությունները չեն հաղորդում:
Կարծիքներ