Moderna-ն հայտնել է, որ իր պատվաստանյութն արդյունավետ կլինի Covid-ի նոր տեսակների դեմ
Moderna Inc- ը հայտնել է, որ իր COVID-19-ի դեմ իր պատվաստանյութը լաբորատոր փորձարկումներում արտադրել է վիրուսը չեզոքացնող հակամարմիններ` ընդդեմ կորոնավիրուսի նոր՝ Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված տեսակների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
Ընկերությունից ասել են՝ ակնկալվում է, որ Moderna-ի՝ երկու չափաբաժին պատվաստանյութն արդյունավետ կլինի մինչև այժմ հայտնաբերված շտամմերի դեմ:
Չնայած բոլոր վիրուսները անընդհատ մուտացիայի են ենթարկվում, գիտնականները մտահոգված են Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում հայտնաբերված մուտացիաներով, քանի որ ենթադրվում է, որ դրանք ի վիճակի են փոխել վիրուսի հիմնական գործառույթները:
Կարծիքներ