Արցախում ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ իրենց արձագանքը մատնում է նպատակը՝ Լաչինում անցակետ դնելը. Սաֆարյան

Արցախում ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ իրենց արձագանքը մատնում է նպատակը՝ Լաչինում անցակետ դնելը. Սաֆարյան

Արցախում ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ իրենց ՊՆ արձագանքը մատնում է դրա տակ ընկած նպատակը՝ Լաչինի միջանցքում անցակետ դնելը, որը կցանկանային անել միանձնյա, բայց գործընթացում ռուսական, հայկական ու արևմտյան դերակատարների գործոնը դա թույլ չի տալիս։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ Լաչինի միջանցքը բացելու Հաագայի դատարանով պարտավորությունն էլ ավելի է շտապեցնում նրանց։

«Արդեն 6 ամիս է Ալիևը Պուտինի հետ այդ նպատակով ճգնում են վերաբանակցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նոր պայմաններով, իսկ Երևանը մերժում է դրան մասնակցել։ Այս կոնտեքստում պետք է արձանագրել, որ անցակետ տեղադրելու նպատակ հետապնդող Բաքվի սադրանքները, ինչպես նախօրեինը, հստակ տեղավորվում են ռուս-ադրբեջանական նույնատիպ շահագրգռությունների դաշտում:

Հետևաբար, բացարձակ ճիշտ են նրանք, ովքեր կապ են տեսնում դիվերսիայի ու Լավրովի Բաքու կատարած այցի միջև...

Միաժամանակ ադրբեջանական խաղն էլ այդքան պարզ չէ' խաղալով ռուսական շահագրգռությունների դաշտում Ալիևը նաև դաշույն է խրում նրանց մեջքին' խորացնում է ռուս խաղաղապահության ճգնաժամը' նրանց հանդեպ աճող դժգոհության ֆոնին փորձելով հասնել հայերի ու Արևմուտքի ձեռքերով նրանց հանելու։ Այնպես որ' Բաքվի խաղը մի կողմից ձեռնտու է ռուսներին, մյուս կողմից էլ դա Արևմուտքում գնահատողներ կգտնվեն»,- գրել է Սաֆարյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում