Զելենսկին խոստացել է Ուկրաինայում ժամանակակից ՀՕՊ համակարգ ստեղծել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգ ստեղծել։
«Իհարկե, կկառուցվի ժամանակակից հակաօդային պաշտպանությունը, կկառուցվի նույնիսկ ավելի ամուր, քան «Երկաթե գմբեթ»-ը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ուկրաինայի նախագահը՝ Լեհաստանում ժամանակավորապես գտնվող ուկրաինացի երեխաների հետ շփման ժամանակ։
Զելենսկին ընդգծել է՝ Ուկրաինայի համար կարեւոր է հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգը ստեղծելը:
Կարծիքներ