Լուկաշենկոն ասել է, որ բելառուսական բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած սպառնալիք

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ բելառուսական բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած սպառնալիք, չնայած այն բանին, որ հրաման չի տվել զորքեր տեղակայել Լեհաստանի հետ սահմանին, տեղեկացնում է «БелТА»-ն։
Բելառուսի նախագահը նշել է, որ Լեհաստանի կամ ցանկացած այլ հարեւան երկրի (որոնք զորքեր կտեղակայեն սահմանին) կողմից հնարավոր ագրեսիային դիմակայելու պլաններ ունի։
«Հարեւանների, առաջին հերթին՝ Լեհաստանի սահմանին միայն սահմանապահները չէ, որ գտնվում են։ Այնտեղ զորքերի հարվածային խմբավորում է տեղակայվում՝ մինչեւ 20 հազար զորակազմով, ավիացիայով եւ զրահատեխնիկայով։ Այս ամենն արվում է այն երկրներից փախստականների ներխուժումից Եվրոպական միությունը պաշտպանելու անվան տակ, որոնք ռմբակոծել ու թալանել է արեւմտյան կոալիցիան ԱՄՆ գլխավորությամբ»,- ասել է Լուկաշենկոն։
Կարծիքներ