Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչ է ակնկալվում մեզնից. Փելոսին՝ ՀՀ-ին աջակցելու մասին
«Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, որը ուրախությամբ են ընդունում ժողովրդավար աշխարհում և անչափ կարևորում են։
Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությունը մեզ համար կարևոր հարցեր են։ Մենք ցանկանում ենք այդ ուղղությամբ մեր գործուն աջակցությունն ունենալ: Մենք այստեղ ենք՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել»:
Այս մասին այսօր ասաց ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ԱՄՆ-ն պատրա՞ստ է ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին:
Փելոսին նշեց, որ իրենց այցի կարեւորությունը կայանում է նրանում, որ իրենք լսելու են հասկանան, թե ինչ կարող են անել, ինչ է ակնկալվում իրենցից:
«Տնտեսական, անվտանգային հարցերով մենք այսօր խոսեցինք մեր հանդիպման ժամանակ, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերին Հայաստանի միանալու հարցն առաջ քաշվեց, քննարկվեց պաշտպանության հարցերի շուրջ մեր համագործակցությունը, մենք այստեղ ենք, որպեսզի լսենք, հասկանանք` ինչ ակնկալիքներ եւ ցանկություններ կան մեզնից»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետև միացել են ընդլայնված կազմով քննարկմանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Կարծիքներ