Կորոնավիրուսից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 2,5 մլն-ը

Կորոնավիրուսից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 2,5 մլն-ը

Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2,5 մլն-ը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հիմք ընդունելով երկրների իշխանությունների ներկայացրած տվյալներն, ինչպես նաև փորձագետների և ԶԼՄ-ների տեղեկությունները:

Ըստ գործակալության հաշվարկների՝ «Քովիդ-19»-ից մաhացածների թիվը հասել է 2 501 678-ի: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են ԱՄՆ-ն (ավելի քան 510 000 դեպք), Բրազիլիան (ավելի քան 250 000), Մեքսիկան (ավելի քան 180 000), Հնդկաստանը (ավելի քան 156 000), Մեծ Բրիտանիան (ավելի քան 120 000):

Կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 112 մլն-ը: Այս առումով առաջատարներն են ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը Մեծ Բրիտանիան:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին նոր տվյալներ էր հրապարակել՝ նշելով, որ կորոնավիրուսից մահացության և վիրուսով վարակման մեկ շաբաթյա ցուցանիշները նվազում են մի քանի շաբաթ անընդմեջ: