Վրաստանը ժամանակավորապես փակում է Ռուսաստանի հետ սահմանը
Վրաստանը հորդառատ անձրեւների պատճառով ժամանակավորապես փակել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին գտնվող Կազբեգի ցամաքային մաքսակետը։ Այս մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերը չեն իրականացվում»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Սոչիի Լազարեւսկի շրջանում տորնադո էր բարձրացել, ինչի հետեւանքով մարդիկ չեն տուժել, սակայն նավամատույցի վրա գտնվող հանգստավայրը բառացիորեն քանդվել է։ Ականատեսների վկայությամբ՝ տորնադոն, հարվածելով նավամատույցին, ներխուժել է ափի խորքերը և կոտրել ծառերը։
Ավելի ուշ հայտնի դարձավ Սոչիում տեղի ունեցած միջադեպի մասին՝ ջրի հզոր հոսքը երկու ավտոմեքենա է տարել դեպի Սև ծով։ Հորդառատ անձրեւների պատճառով քաղաքում ջրի տակ է անցել մոտ 50 տուն։
Կարծիքներ