Բրազիլիան խոստանում է կանխել անկարգությունների կրկնությունը

Բրազիլիայի մայրաքաղաքի իշխանությունները խոստանում են կանխել հունվարի 8-ին Բրազիլիայում տեղի ունեցած անկարգությունների կրկնությունը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի արդարադատության և հասարակական անվտանգության նախարարի առաջին տեղակալ Ռիկարդո Կապելին։
Նրա խոսքով, մուտքը դեպի մայրաքաղաքի կենտրոնական հատված, որտեղ գտնվում են կառավարության շենքերը, խորհրդարանը և սահմանադրական դատարանը, փակ կլինի երկրի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցների հնարավոր կրկնվող ելույթների մասին տեղեկատվության պատճառով։
Միաժամանակ, իշխանությունները մտադիր չեն միջամտել մայրաքաղաքի այլ վայրերում ընդդիմության խաղաղ ցույցերին։ «Ամեն ինչ կախված կլինի ցուցարարների պահվածքից, եթե դրսեւորումը լինի խաղաղ, ապա կալանքների մասին խոսելն ավելորդ կլինի»,- ընդգծեց նա։
Կարծիքներ