Այսուհետ ԱԺ ամբիոնից ելույթ կունենան դիմակով
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից, փորձեց հանել դիմակը, սակայն ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նկատողություն արեց:
Միրզոյանը հայտարարեց, որ դիմակը պետք է կրել ինչպես նիստի ողջ ընթացքում, այնպես էլ ամբիոնից ելույթ ունենալիս:
Կոստանյանը նշեց, որ չի կարող խոսել դիմակով, քանի որ շունչը կտրվում է:
«Եկեք պայմանավորվենք: Այսուհետ ամբիոնից ելույթ ունենալիս բոլորը պետք է լինեն դիմակներով»,-դիմեց Միրզոյանը գործընկերներին:
Կարծիքներ