Բելառուսը փախստականներին ապահովում է ամենաանհրաժեշտ պարագաներով․ լուսանկարներ
Բելառուսի և Լեհաստանի սահմանին փախստականների ինքնաբուխ ճամբարում արդեն մեկ շաբաթ, տարբեր գնահատականներով, ավելի քան 3 հազար մարդ կա: Նրանցից 500-ը երեխաներ են:
Բելառուսական կողմն ամեն ինչ անում է փախստականներին ամենաանհրաժեշտ պարագաներով ապահովելու համար: Նրանց տրամադրվում է հումանիտար օգնություն: Սահմանին մնացած փախտականներն ապահովվում են սննդով և ջրով, վառելափայտով, ծածկոցներով և տաք հագուստով: Ապահովված է բժիշկների 24 ժամյա հերթապահություն:
Բելառուսի և Լեհաստանի սահմանին իրավիճակի սրացումից հետո՝ նոյեմբերի 16-ին, փախստականներին տեղավորել են տրանսպորտա-լոգիստիկ կենտրոնում՝ «Բրուզգի» անցակետի մոտ: Համապատասխան հանձնարարականը տվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Կարծիքներ