Եվրամիությունը Moderna պատվաստանյութի եւս 300 միլիոն դեղաչափ ձեռք կբերի
Եվրամիությունը COVID-19-ի դեմ Moderna պատվաստանյութի եւս 300 միլիոն դեղաչափ ձեռք կբերի եւ գրեթե մեկ քառորդ միլիարդ եվրո կներդնի մայրցամաքում կորոնավիրուսների նոր տարբերակների տարածման սպառնալիքին դիմակայելու համար, հայտնում է AP-ն:
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Moderna-ի հետ իր երկրորդ պայմանագիրը 2021 թվականին 150 միլիոն դեղաչափի լրացուցիչ ձեռք բերում եւ 2022 թվականին լրացուցիչ 150 միլիոն գնելու հնարավորություն է նախատեսում: Եթե մինչ այդ ԵՄ-ն բավարար պաշարներ ունենա, ապա այն կքննարկի միջին եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութեր նվիրաբերելու հնարավորությունը:
«Մինչեւ 2.6 միլիարդ դեղաչափ ունենալով մեր պորտֆելում` մենք կկարողանանք պատվաստանյութեր տրամադրել ոչ միայն մեր քաղաքացիներին, այլեւ մեր հարեւաններին եւ գործընկերներին»,- ասել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Նա նաեւ ներկայացրել է վիրուսի տարբերակների առավել արդյունավետ հայտնաբերման եւ ադապտացված պատվաստանյութերի հաստատման արագացման պլանները:
Կարծիքներ