Զելենսկին Լեհաստանի և Լիտվայի նախագահների հետ պայմանավորվել է Ուկրաինային աջակցելու հարցում
Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան և Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան Վլադիմիր Զելենսկու հետ հունվարի 11-ին Լվովում ստորագրել են համատեղ հռչակագիր, որը նախատեսում է Ուկրաինային ռազմական, տեխնիկական և մարդասիրական աջակցություն Վիլնյուսից և Վարշավայից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հունվարի 11-ին հայտնել են Զելենսկու գրասենյակից։
Գրասենյակի տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը սահմանում է Լյուբլինյան եռանկյունու համագործակցության առաջնահերթ ոլորտները։
Փաստաթղթում նշվում է Լիտվայի և Լեհաստանի մտադրությունը՝ շարունակել հզոր ռազմական, տեխնիկական, պաշտպանական, հումանիտար և այլ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Համատեղ հռչակագրում աջակցություն է արտահայտվում խաղաղության գլոբալ բանաձևի գագաթնաժողովի գումարմանը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայացրած խաղաղության ծրագրին միջազգային աջակցությունը համախմբելու համար:
Զելենսկու գրասենյակը հավելել է, որ հռչակագրի ստորագրումը ամրագրում է Լիտվայի և Լեհաստանի աջակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին։
Կարծիքներ