Հունաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ իրենց երկիրն ավելի շատ տանկ ունի, քան Գերմանիան և Ֆրանսիան
Հունաստանը 11 միլիոն բնակչություն ունեցող երկիր է, բայց ունի ավելի շատ տանկեր, քան Գերմանիան և Ֆրանսիան միասին վերցրած, և ավելի շատ ֆրեգատներ, քան Նիդեռլանդները, քանի որ նրան սպառնում է հարևան Թուրքիան: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Խորվաթիայում կայացած ֆորումում, որտեղ նա գտնվում էր այցով։
«Մենք փոքր երկիր ենք, ունենք մոտ 11 միլիոն բնակչություն: Բայց մենք ունենք ավելի շատ ծանր տանկեր, քան Ֆրանսիան և Գերմանիան միասին վերցրած: Մենք ունենք Եվրոպայի ամենամեծ օդուժից մեկը, եթե ոչ ամենամեծը: Մենք ունենք ավելի քան 250 մարտական ինքնաթիռ՝ երրորդ և չորրորդ սերնդի, և մենք Եվրոպայի ամենամեծ տնտեսությունը չենք»,- ասել է Դենդիասը իր ֆեյսբուքյան էջում հրապարակված ելույթում։
Կարծիքներ