Ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով

Ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անունով

Հունիսի 5-ին, ականավոր ռազմական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան օրը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետն անվանակոչվել է երջանկահիշատակ զինվորականի անունով։

Արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ համազորային ֆակուլտետն այսուհետ կրելու է մի մարդու անուն, որը մեծ դերակատարում է ունեցել Արցախյան առաջին պատերազմում հաղթանակի կերտման գործում, համոզմունք հայտնել, որ գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի անցած զինվորական փառավոր ուղին ֆակուլտետում ուսանող կուրսանտների համար հայրենասիրության ու նվիրումի անփոխարինելի օրինակ կդառնա։

Ռազմական համալսարանի մի շարք զինծառայողների Վաղարշակ Հարությունյանը հանձնել է հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված պետական պարգևները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում