Գյումրի-Հացիկ-Կարմրաքար ճանապարհի մի հատվածը հիմնանորոգվում է
Ընթանում է Շիրակի մարզով անցնող Տ-7-42, (Մ-7) (Գյումրի)-Հացիկ-Կարմրաքար (Տ-7-45) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+000 հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։
Շինարարությունն իրականացնող կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը կատարում է «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 338 միլիոն դրամ է։
4 կմ երկարությամբ ճանապարհահատվածին արդեն մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Կատարվել են հողային աշխատանքներ, կառուցվել են մայթեր, կողնակներ, կողային առուներ, տեղադրվել են վաքեր, կատարվել են նաև այլ աշխատանքներ։
Կարծիքներ