Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Վթար Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

Այսօր` հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ 32-ամյա Արցախ Քարտաշյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 70 կմ հատվածում, դեպքի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխվիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Քարտաշյանը տեղում մահացել է։

Փրկարարները ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ Ա․ Մխեյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում