Թունիսի ափերի մոտ առնվազն 17 մարդ Է խեղդվել նավաբեկության հետեւանքով. Reuters

Թունիսի ափերի մոտ առնվազն 17 մարդ Է խեղդվել նավաբեկության հետեւանքով. Reuters

Առնվազն 17 մարդ Է զոհվել Թունիսի ափերի մոտ նավաբեկության ժամանակ: Հուլիսի 21-ի երեկոյան այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի տեղի ներկայացուցչությունը:

Գործակալության տվյալներով՝ նավում գտնվող միգրանտները փորձել են կտրել-անցնել Միջերկրական ծովը, որպեսզի Լիբիայից հասնեն Իտալիա: Ինչպես նշվում Է, բոլոր զոհվածները Բանգլադեշի քաղաքացիներ են: Ըստ որում առափնյա պահպանությանը հաջողվել Է փրկել 380 մարդու: Ինչպես նշում Է Reuters-ը, նավը մեկնել Է Լիբիայի Զուարա նավահանգստային քաղաքից (երկրի հյուսիս - արեւմուտք): Նավում եղել են միգրանտներ Սիրիայից, Եգիպտոսից, Սուդանից, Էրիթրեայից, Մալիից եւ Բանգլադեշից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում