ԱՄՆ տիեզերական ուժերը ստեղծվել է Ռուսաստանի և Չինաստանի օրինակով. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ տիեզերական ուժերը ստեղծվել է Ռուսաստանի և Չինաստանի օրինակով. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերական ուժերը ստեղծել է Ռուսաստանի և Չինաստանի օրինակով, գրում է ria.ru-ն։

Հյուսիսային Կարոլինա նահանգում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ տիեզերական ուժերի ստեղծումը նախապես ընդգրկված չի եղել իր նախընտրական խոստումների ցուցակում:

«Ես դա հասկացա միայն նախագահ դառնալուց հետո։ Երբ տեսա, թե ինչ են անում Ռուսաստանն ու Չինաստանը, ասացի՝ մենք պետք է նույնն անենք»,- հայտարարել է Թրամփը։

Խոսելով տիեզերական ուժերի ստեղծման մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է․ «հեշտ չէր, բավականին դժվար էր»։

Սպիտակ տան ղեկավարը  ԱՄՆ տիեզերական ուժերի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարել էր 2019-ին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում