Տիգրան Խուդավերդյանը կլքի Yandex-ի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը

Տիգրան Խուդավերդյանը կլքի Yandex-ի տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը

Yandex-ը հայտարարել է, որ Տիգրան Խուդավերդյանը կլքի Yandex N.V.-ի տնօրենների խորհուրդը և գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը:

Ինչպես նշում է forbes.ru-ն, մարտի 15-ին Ռուսաստանում «Յանդեքս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն նշանակված Տիգրան Խուդավերդյանը կլքի Նիդեռլանդներում գրանցված մայր ընկերության տնօրենների խորհուրդը և գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, հայտնել են ընկերությունից։

Ավելի վաղ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան թոփ մենեջերին ներառել էին իրենց պատժամիջոցների ցուցակներում։ 

Աղբյուրը մանրամասնում է, որ Yandex N.V.-ն  «Յանդեքս» խմբի մայր ընկերությունն է: Այն գրանցված է Նիդեռլանդներում, իսկ «Յանդեքս» ՍՊԸ-ն խմբի ռուսական իրավաբանական անձն է։

Ընկերությունից հայտնել են, որ մինչև ապրիլի 15-ը «Յանդեքս» ՍՊԸ-ի գործադիր տնօրենի պարտականությունները կկատարի Ելենա Բունինան։ Նրանք նշել են, որ տնօրենների խորհուրդը կքննարկի ընկերության կառավարման կառուցվածքում փոփոխությունները՝ հենվելով ձևավորված ուժեղ կառավարման թիմի վրա։

«Մենք չափազանց զարմացած ենք, որ Տիգրանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցուցակում, և մենք շատ ենք ցավում, որ նա այլևս չի կարող լինել տնօրենների խորհրդում և լինել Yandex NV-ի գլխավոր տնօրենի տեղակալ»,- ասել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահը Ջոն Բոյնթոն:

Բոյնթոնը հավելել է, որ Խուդավերդյանն ընկերությունում է ավելի քան 15 տարի և մեծ ջանքեր է ներդրել «ապահովելու, որ Yandex-ը զարգանա որպես համաշխարհային կարգի տեխնոլոգիական ընկերություն՝ հաշվի առնելով օգտատերերի, գործընկերների, աշխատակիցների և բաժնետերերի շահերը»։

Մարտի 15-ին Խուդավերդյանի նկատմամբ անձնական պատժամիջոցներ են սահմանվել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից։

«Ո՛չ Yandex-ը, ո՛չ ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունները ներառված չեն Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Միացյալ Թագավորության պատժամիջոցների ցուցակներում», - նշվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում