Թուրքիան հայտնում է իր անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրության աճի մասին
«ԵՄ և ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ շահագրգռված են թուրքական ռազմական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու հարցում»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Անթալիայում։
Նրա խոսքով, Լեհաստանից թուրքական անօդաչու թռչող սարքերի գնումը մեծ նշանակություն ունի, քանի որ սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկրներն իրենց ռազմական զինանոցը համալրում են թուրքական արտադրանքով։
Չավուշօղլուն նաև ընդգծել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքերը փոխել են պատերազմների գլոբալ ռազմավարությունը։
Կարծիքներ