Մոսկվայում Իրանի դեսպանը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարարի հետ
Ռուսաստանում Իրանի դեսպան Ղազեմ Ջալալին ուրբաթ օրը հանդիպել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցերի շուրջ համագործակցությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Եմենում, Սիրիայում, Լիբանանում եւ Իրաքում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։
Ջալալին եւ Բոգդանովն ընդգծել են տարածաշրջանային կարեւոր հարցերի շուրջ երկու երկրների միջեւ խորհրդակցությունների անհրաժեշտությունը։
Կարծիքներ