Եղանք Երասխում, չնայած սահմանամերձ լինելու հանգամանքին՝ գյուղն ամուր է, գյուղացին հողին կառչած. Արուսյակ Մանավազյան
Մարզային հերթական այցի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը գործընկերոջ՝ Լիլիթ Կիրակոսյանի հետ այցելել է Արարատի մարզ:
Այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Մարզպետ Սեդրակ Թևոնյանի ուղեկցությամբ եղանք սահմանամերձ Երասխ համայնքում, ծանոթացանք սահմանային վիճակին, գյուղի առօրյային ու գյուղացիներին հուզող խնդիրներին։ Չնայած սահմանամերձ լինելու հանգամանքին՝ գյուղն ամուր է, գյուղացին հողին կառչած։ Գյուղատնտեսական տարին այստեղ բարի է եղել, աշխատանքի պտուղները կքաղեն շուտով։
Երասխը Արարատյան դաշտավայրի հարավային կետն է, որտեղ ամենաքաղցր ու համեղ խաղողն է աճում։ Իսկ տեղում ապրող ու արարող մեր հայրենակիցները դրանով ամուր են պահում սահմանին կանգնած զինվորի թիկունքը։
Այցի շրջանակներում եղանք նաև Երասխի գինու գործարանում, ծանոթացանք արտադրվող խաղողի և այլ խմիչների արտադրությանը, քննարկեցինք գործարար միջավայրին առընչվող սոցիալ-տնտեսական հարցեր և խնդիրներ։
Մարզային այցելությունները լինլու են շարունակական»,-ասված է գրառման մեջ։
Կարծիքներ