Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 շտապօգնության ամենագնաց մեքենա
ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 30 «Տոյոտա Լենդ քրաուզեր» մակնիշի շտապօգնության ամենագնաց մեքենա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Ամենագնաց շտապօգնության մեքենաները ձեռք են բերվել շտապօգնության ավտոպարկը թարմացնելու նպատակով: Դրանք բերվել են Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Դուբայից»,- նշեց Նիկողոսյանը:
ԱՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ մեքենաները համալրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Նա նաև հայտնեց, որ բաշխումը կիրականացվի ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության:
Լիլիթ Դեմուրյան
Կարծիքներ