Մոտ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն
Մոտ 700 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն։
Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
Մասնավորապես, այս պահին Հայաստանից դուրս է եկել մոտ 300 բեռնատար, որոնց մի մասը գտնվում է Վրաստանի տարածքում, մյուս մասը մաքսազերծում է անցնում Վերին Լարսի անցակետում:
«Ռուսաստանից վերադառնում է մոտ 300-400 բեռնատար, նրանք սպասում են ճանապարհի բացմանը, որպեսզի վերադառնան ՀՀ»,- մանրամասնել է նա։
Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդը տեղեկացրել է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացած առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակ է բեռնատարների համար:
Ճանապարհը շարունակում է բաց մնալ մարդատար մեքենաների համար։
Կարծիքներ