Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 182 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում Covid-19-ից մահացել է 182 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 134 հազար 420-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRAN-ն՝ հղում կատարելով Իրանի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է վիրուսի 17 հազար 545 նոր դեպք, որից 2342-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 894 հազար 110 դեպքից 6 մլն 402 հազար 821-ը առողջացել կամ դուրս է գրվել հիվանդանոցներից: 3760 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում 61 մլն 871 հազար 219 քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ 54 մլն 939 հազար 561 քաղաքացի՝ երկրորդ չափաբաժինը: Երկրում երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 21 մլն 865 հազար 626-ի:
Կարծիքներ