Ռուսաստանը բարձրացնում է խաղադրույքները՝ առաջ քաշելով Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Պետդումայի որոշումը՝ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հռչակված Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Ռուսաստանը «բարձրացնում է խաղադրույքները»։
«Այո, ես հավատում եմ, որ խաղադրույքները բարձրացվում են: Ռուսաստանը պայմաններ է առաջադրում իր գործընկերներին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հետ կապված: Եվ նրանք ինչ-որ կերպ բանակցում են նրա հետ, հուսով եմ, պաշտպանում են մեր շահերը: Կարծում եմ, մարդիկ բարձրացնում են խաղադրույքները»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է նա RBC-Ukraine-ին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, Զելենսկին ընդգծել է, որ կարծում է Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը շատ նման է Մերձդնեստրին: «Սրանում ես ոչ մի նորարար քայլ չտեսա Ռուսաստանի Դաշնությունից։ Կամ բարձրացնում են խաղադրույքները, կամ ուզում են արդեն փակել այս գործը՝ ասելով, լավ, չստացվեց, պատահում է»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։
Կարծիքներ